Կարևոր իրադարձություններ

Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

22 Դեկտեմբեր, 2020 19:38
Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 521.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքն աճել է 2.10 դրամով և կազմել 637.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.91 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 10.06 դրամով և կազմել 699.49 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 22.93 դրամով և կազմել 31549.64 դրամ: Արծաթի գինն աճել է 5.97 դրամով և կազմել 438.93 դրամ: Պլատինի գինը նվազել է 811.96 դրամով և կազմել 16597.12 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին