Կարևոր իրադարձություններ

Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկանացնենք. Իշխան Սաղաթելյանը`«Իմ քայլը»-ի պատգամավորների մասին

22 Դեկտեմբեր, 2020 19:31
Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկանացնենք. Իշխան Սաղաթելյանը`«Իմ քայլը»-ի պատգամավորների մասին

17 կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր մինչև ժամը 18։00-ն ժամանակ էին տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, որպեսզի պատգամավորները գային ու իրենց հետ քննարկեին երկրում ստեղծված իրավիճակը։ Ժամանակը լրացավ, սակայն պատգմավորների կողմից արձագանք չի եղել։

«Ցավոք այս մարդիկ այս պահին եւս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը: Մինչեւ այս պահը մենք որեւէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ»,- քիչ առաջ վերսկսելով Հանրապետության հրապարակի հանրահավաքը՝ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշեց, որ քիչ անց կհրապարակվեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում։ «Եթե հանրային պահանջն իրենք չեն գիտակցում, չեն հասականում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարել խորհրդարանի նիստ։ Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկանացնենք»,- հայտարարեց նա։

Սաղաթելյանը հայտնեց՝ եթե իրենց պահանջները չեն բավարարվում, գիշերը մնալու են հրապարակում: 

 

Լրահոս

Դիտել ավելին