Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,78
    7,04

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի առևտրի կետերում 8 ապրանքատեսակի գներն աճել են, 4-ինը՝ նվազել

22 Դեկտեմբեր, 2020 15:50
Ստեփանակերտի առևտրի կետերում 8 ապրանքատեսակի գներն աճել են, 4-ինը՝ նվազել

Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (դեկտեմբերի 14) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 4 գնանկում: Այս մասին տեղեկացնում են  Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:  

Տեղեկատվության համաձայն՝  մասնավորապես միջին գնաճ է արձանագրվել՝  ձու 1 հատ` 14 դրամ (18.2%), ալյուր Բաղրամյան 25կգ՝ 950 դրամ (15.2%), կարագ տեղական՝ 64 դրամ (7,1%), ոսպ 1 կգ՝ 28 դրամ ( 5,3%), դիզվառելիք 10 դրամ ( 2,8%), բենզին «Ռեգուլյար» 10 դրամ ( 2,6%), ձեթ  «Ոսկե կաթիլ»՝ 15 դրամ (1,8%), շաքարավազ 1 կգ՝ 1 դրամ (0,3%) և ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 25 դրամ (11,1%), վարունգ 1 կգ՝ 50 դրամ (6,2%), բժշկական դիմակ 1 հատ՝ 3 դրամ (6%), հնդկաձավար 16 դրամ (2,4%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն:

Լրահոս

Դիտել ավելին