Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու է Սամվել Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրել

22 Դեկտեմբեր, 2020 14:19
Ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու է Սամվել Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրել

ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու է Սամվել Հակոբյանը ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրել։

«Այսօր հանրահավաքում հայտարարվել է, որ ծառայությունից ազատվելու զեկուցագիր է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը։

Հայտնում ենք, որ այդ քայլի պատճառները, որոնք ներկայացվել են հանրությանը, չեն համապատասխանում իրականությանը։
Սամվել Հակոբյանը պաշտոնավարումը դադարեցրել է ծառայողական հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին