Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521

  • EUR

    623
    636

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն

22 Դեկտեմբեր, 2020 12:26
Հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին դեկտեմբերի 22-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի,  Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնեց  Թադևոսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին