Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    623
    635

  • RUB

    6,76
    7,01

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հասկացել է, որ պետք է գնալ ընտրությունների․ «Հրապարակ»

22 Դեկտեմբեր, 2020 08:58
Փաշինյանը հասկացել է, որ պետք է գնալ ընտրությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլեւս երկրում իշխանություն չունի եւ հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։

Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։

Ըստ գործող օրենսդրության, ԱԺ-ն 2 շաբաթվա ընթացքում 7-օրյա ընդմիջումով պետք է նոր վարչապետ ընտրի, երկրորդ փորձի ձախողումից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է, եւ ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 50 օրվա միջակայքում նշանակվում են ԱԺ ընտրություններ։

Եթե նոր վարչապետ չի ընտրվում, ապա նախկինը դառնում է վարչապետի ԺՊ եւ ինքն էլ կազմակերպում է ընտրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին