Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել. Արա Զոհրաբյան

21 Դեկտեմբեր, 2020 23:52
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել

22.12.2020թ. (երեքշաբթի) ժամը 11:00-ին գործընկերներիս հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու ենք դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:

Ներկայացնելու ենք հետևյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:

Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:

Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից»:

Լրահոս

Դիտել ավելին