Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

«Սրանք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են»․ վարչապետ

21 Դեկտեմբեր, 2020 21:57
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
«Սրանք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։

Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։
 
Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արեւելք ընկած սահմամագծերը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։
 
Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։
2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին