Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք Սյունիք չի մտել, Սյունիքից ոչինչ չի տրվել. վարչապետ

21 Դեկտեմբեր, 2020 11:25
Ոչ ոք Սյունիք չի մտել, Սյունիքից ոչինչ չի տրվել. վարչապետ

44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված տղերքը Արցախի ժողովրդին փրկել են ցեղասպանությունից։ Այս մասին սյունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացու այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները արդեն Սյունիք են մտնում, քաղաքացիներն են նրանց հետ շփվում, Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ ոք Սյունիք չի մտել, Սյունիքից ոչինչ չի տրվել»։

Քաղաքացիներից մեկի՝ GPS-ով սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ է արվում՝ ամենատարբեր ձևերով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս առումով որևէ խնդիր չկա»:

«Հիմա հետցնցումային իրավիճակների մեջ ենք գտնվում: Մենք ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար: Մենք պետք է  ամեն ինչ անենք մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին վերադարձնելու համար»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին