Կարևոր իրադարձություններ

Վայքում բռնկված հրդեհը 570 հակ անասնակեր է ոչնչացրել․ ԱԻՆ

21 Դեկտեմբեր, 2020 10:24
Վայքում բռնկված հրդեհը 570 հակ անասնակեր է ոչնչացրել․ ԱԻՆ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16։02-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Իսրայել Օրու փողոցում այրվում են տուն և տանը հարակից անասնագոմը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսրայել Օրու փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող չբնակեցված կիսակառույց տան առաջին հարկում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 08։21-ին։ Այրվել են 570 հակ անասնակեր և խոտի դեզ։

 

Լրահոս

Դիտել ավելին