Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է բենզատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

20 Դեկտեմբեր, 2020 20:25
Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է բենզատարի հետնամասի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 18:50-ի սահմաններում, 37-ամյա Սոս Ավետիսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ԿԱՄԱԶ մակնիշի բենզատարի հետնամասի մեջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին