Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր

20 Դեկտեմբեր, 2020 18:31
Դավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր

Պարզվում է` ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում է և չի պատրաստվում հեռանալ երկրից։ Sputnik-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։

Նշենք նաև, որ ԶԼՄ-ում լուրեր էին տարածվում, որ Տոնոյանը պաշտոնաթող լինելուց հետո հեռացել է երկրից, գրում էին, որ նա Ավստրիայում է։

 

Լրահոս

Դիտել ավելին