Կարևոր իրադարձություններ

Յուպիտերի և Սատուրնի «մեծ միացումը». ի՞նչ է սպասվում դեկտեմբերի 21-ի երեկոյան

20 Դեկտեմբեր, 2020 15:48
Յուպիտերի և Սատուրնի «մեծ միացումը». ի՞նչ է սպասվում դեկտեմբերի 21-ի երեկոյան

Երկնքում Յուպիտերի և Սատուրնի «մեծ միացումը» կարելի է դիտել դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն: 

Ենթադրվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի կունենա շատ դիտարժան, այսպես կոչված, Յուպիտերի և Սատուրնի «մեծ միացում»: Մոլորակները բաժանվելու են ընդամենը 6 րոպե հեռավորությամբ, ինչը բավականին մոտ է: 

Այս իրադարձության յուրահատկությունն այն է, որ ավելի վաղ երկու հսկա մոլորակների նմանատիպ մոտեցում էր տեղի ունեցել 1226 թ. մարտի 4-ին (մոլորակների հեռավորությունը 3,5 րոպե էր), նշել է աստղագետը: Հաջորդ անգամ, երբ մոլորակները միմյանց կմոտենան 2080 թ. մարտի 15-ին,միմյանցից կրկին բաժանվելու են վեց րոպեով:

 

Լրահոս

Դիտել ավելին