Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ չեն հաշվել երեկվա երթերի մասնակիցների քանակը. մեկնաբանում է Դանիել Իոաննիսյանը

20 Դեկտեմբեր, 2020 13:05
Ինչու՞ չեն հաշվել երեկվա երթերի մասնակիցների քանակը. մեկնաբանում է Դանիել Իոաննիսյանը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքներից հետո սովորաբար հրապարակում է հավաքին մասնակցած անձանց մոտավոր թվաքանակը: 

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Հանրապետության հրապարակից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հիշատակի սգո երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:Նույն օրը նաև ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաք իրականացրեցին, որից հետո երթով շարժվեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ  ի հիշատակ զոհվածների՝ մատուցվեց պատարագ:

Դանիել Իոաննիսյանից Shabat.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հաշվել են, թե տվյալ երթերին քանի մարդ է մասնակցել.«Իրականում էթիկական պատճառներով որոշել ենք չհաշվել սգո երթերի մասնակիցների քանակը, որովհետև դա սխալ է մեկնաբանել որպես քաղաքական միջոցառում, կամ՝ այս կամ այն թիմի աջակիցների հավաք և այդ պատճառով չեն հաշվարկվել ուրբաթ օրվա երեկոյան ըննդիմության կազմակերպած սգո երթի մասնակիցների քանակը, շաբաթ օրը իշխանության կազմակերպած սգո երթի մասնակիցների քանակը, ինչպես նաև շաբաթ օրը ընդդիմության երթը, քանի որ ոնց հասկացանք այն ևս սգո երթ էր քանի որ ավարտվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս երեք միջոցառումները  մենք որոշեցինք չհաշվարկել»:

Դանիել Իոաննիսյանն ընդգծեց՝ կոռեկտ չէ սգո երթի մասնակցիների քանակը հաշվել. «Քանի որ այն թիվը, որը մենք կհաշվենք և կհրապարակենք հաստատ այլ կերպ կմեկնաբանվի, դրա համար ավելի լավ է մենք զերծ մնանք, իսկ մնացյալ դեպքերում երբ տեխնիկապես հնարավոր է լինում անում ենք: Երբեմն անձրևի պատճառով հնարավոր չի լինում ճշգրիտ հաշվարկել, կամ հնարավոր չի լինում դրոն թռցնել և ճշգրիտ հաշվել, որ հետո այդ հրապարակած թվերի համար պատասխանատու լինենք, իսկ հանրահավաքները, որոնց  ժամանակ բարդ եղանակային պայմաններ չեն հաստատ նկարում, հաշվարկում և հրապարակում ենք»:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին