Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ

20 Դեկտեմբեր, 2020 00:05
Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները. ՊՆ

Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,– ասվում է ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում։

Լրահոս

Դիտել ավելին