ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Անցած մեկ օրում Արցախ է վերադարձել 470 մարդ: Երևանից Ստեփանակերտ մեկնող ավտոբուսներին ուղեկցում են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները:
Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 42 հազար փախստական։