Կարևոր իրադարձություններ

Լծվել են Անկարային կարգի հրավիրելու բարդ գործին. «Հայաստանի Հանրապետություն»

18 Դեկտեմբեր, 2020 08:47
Լծվել են Անկարային կարգի հրավիրելու բարդ գործին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի գործողությունների քննադատությամբ հանդես եկող պետությունների թիվն ավելանում է: Հատկանշական է, որ այդ պետություններին է միացել Եվրոպայում նրա հետ պատմականորեն ամենասերտ հարաբերություններ ունեցող պետությունը՝ Գերմանիան: Թուրքիան նույնիսկ նման ճնշումների ներքո էլ հանդես է գալիս դիվանագիտական էթիկայի նորմ չճանաչող հայտարարություններով՝ ուղղված ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, ինչը նշանակում է, որ չի ցանկանում հրաժարվել իր ծավալապաշտական գործողություններից: Զարգացումների նման ընթացքն ավելի իրատեսական է դարձնում հաջորդ տարվա գարնանը ԵՄ-ի նոր պատժամիջոցների սահմանումը: Մյուս կողմից էլ Թուրքիայից տարանջատվել ցանկացող երկրների թիվն անշեղորեն աճում է, ինչը խոսում է այդ երկրի՝ քաղաքակիրթ պետությունների շարքից դուրս մղվելու եւ ավտորիտար երկրների շարքին դասվելու գործընթացի մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին