Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել․ ՔԿ

17 Դեկտեմբեր, 2020 19:45
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, որոնք հանդիսանում են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Դ.Գ-ն., վերջինիս որդին՝ Թ.Գ.-ն, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ն: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ վերջիններս քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ:

Բացի այդ, մեկ այլ՝  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դ.Գ-ն. զբաղեցրել է վերոնշյալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Քննության տվյալներով՝ վերջինս պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, օժանդակել է ՓԲ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (վատնելուն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին