Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպան տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի վերաբերյալ

17 Դեկտեմբեր, 2020 19:07
ԱԳ փոխնախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպան տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի վերաբերյալ

Դեկտեմբերի 17-ին արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին առչնվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած իրավիճակի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Չինաստանի հետ համագործակցության խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է, և կողմերն արդունավետ կերպով փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հայաստանը մշտապես աջակցում է Չինաստանին՝ «մեկ Չինաստանի» քաղաքականության իրականացման հարցում:

ՉԺՀ դեսպան Ֆան Յունը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները նպաստում են համագործակցության առաջխաղացմանը բոլոր ուղղություններով: Դեսպանը նշել է, որ Չինաստանը հավատարիմ է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքին, Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցում են միմյանց առանցքային կարևոր հարցերում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու, ինչպես նաև՝ առևտրի, ներդրումների և տեխնիկատնտեսական ոլորտներում հետագա համատեղ աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Լրահոս

Դիտել ավելին