Կարևոր իրադարձություններ

Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները. ԱՍՀ նախարություն

17 Դեկտեմբեր, 2020 18:58
Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները. ԱՍՀ նախարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայղորդագրություն է տարածել․

«Աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները․ նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում:

Սոցիալական աջակցության շրջանակում յուրաքանչյուր զինծառայող կստանա ամսական 200,000 դրամ, որը կգումարվի Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կողմից վճարվող 100,000 դրամին։

Այսպիսով, մինչ հիմնադրամի շահառու դառնալը և օրենքով սահմանված աջակցությունը ստանալը, զինծառայողը կստանա 300,000 դրամ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»։

 

Լրահոս

Դիտել ավելին