Կարևոր իրադարձություններ

Խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները (լուսանկարներ)

17 Դեկտեմբեր, 2020 18:13
Խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները (լուսանկարներ)

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին