Կարևոր իրադարձություններ

Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին

17 Դեկտեմբեր, 2020 16:39
Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր` մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԼՂ-ում հակամարտության կարգավորման խնդրին և արցախցիներին ցույց տրվող հումանիտար օգնության գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնեց։

Նախագահն ասաց, որ միջազգային միջնորդների հետ գործի կանցնեն ու կսկսեն օգնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։

«Առաջնահերթ՝ օգնություն կտրամադրվի Արցախ վերադարձող փախստականներին։ Օգնություն ցուցաբերելու հարցում Ռուսաստանին կմիանան նաև միջազգային կազմակերպությունները»,-ասել է Պուտինը և հավելել, որ իրենք պատրաստ են շարունակել այս գործառույթները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին