Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Իրավապահ համակարգին հանձնարարված է. առաջիկայում ձերբակալություններ կլինեն․ «Ժողովուրդ»

17 Դեկտեմբեր, 2020 08:37
Իրավապահ համակարգին հանձնարարված է. առաջիկայում ձերբակալություններ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձեւերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները:

Նշենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները, որոնք փաստորեն չեն սահմանափակվելու միայն երթերով եւ հանրահավաքներով: «Երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը, հայտարարվում է պայքարի ամենավճռական օր: Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների եւ անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», – ասաց Սաղաթելյանը` այդ օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով:

Այս մարտավարության մասին լսելուց հետո,  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին արդեն հանձնարարություն է տրված զգոն լինել, փորձել այնպես անել, որ ձերբակալություններ լինեն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդների մակարդակով, որպեսզի մինչ նախատեսված օրը ընդդիմադիր ուժերը առաջնորդներ չունենան՝ հույս ունենալով, որ պայքարն այդպես կթուլանա եւ շարունակություն չի ունենա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին