Կարևոր իրադարձություններ

Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն

16 Դեկտեմբեր, 2020 19:25
Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիայի մասնակիցները մի քանի հարց պարունակող նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցերը վերաբերում էին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին:

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկանում են դատախազությունից հետաքրքրվել` արդյոք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետը: Նամակում ընդդիմադիր ուժերը նաև մի շարք այլ հարցեր են ուղղել դատախազությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին