Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517
    522,5

  • EUR

    621
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Ոսկեհասկի զորամասի զինծառայողներին երկուշաբթի դիրքերից իջեցնելու էին, կապի խնդիր կար. Շիրակի մարզպետ

16 Դեկտեմբեր, 2020 17:14
Ոսկեհասկի զորամասի զինծառայողներին երկուշաբթի դիրքերից իջեցնելու էին, կապի խնդիր կար. Շիրակի մարզպետ

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ Շիրակի մարզի Ոսկեհասկի զորամասից Բերդաձորի ենթաշրջան տեղափոխված և դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները երկուշաբթի պետք է իջնեին դիրքերից, որովհետև եղել է կապի խնդիր:

Մարզպետն այդ ժամանակ եղել է Արցախում և անձամբ է լսել լուրը: Կիրակի մեկնել է Արցախ, որովհետև իմացել է Բերդաձորի ենթաշրջանում հակառակորդի նկատվող ակտիվության մասին, իսկ այդ տարածքում Շիրակի մարզից մեծաթիվ կամավորական ջոկատներ կան, և մոբիլիզացիոն ռեսուրս է կենտրոնացված:

«Մի մասի հետ կապ կար և մենք նրանցից ստանում էինք տեղեկություններ, կար ևս մի խումբ, որի հետ երեկոյան պարզվեց, որ կապ չկա: Ես երկուշաբթի առավոտյան ուղևորվեցի Արցախ, որ տեղում հասկանամ, թե ինչ է կատավում, քանի որ այն կամավորական ջոկատը, որը մարզից մեկնել էր, ուղեկցել եմ ինքս, ինչպես նաև նրանց մարտական խնդիրները ստանալու ժամանակ ներկա եմ եղել:

Նախօրեին առավոտյան հանդիպել եմ Բերդաձորի պաշտպանական շրջանի պատասխանատուի հետ, ով ներկայացրեց առկա լարվածությունն ու ձեռնարկված քայլերը: Իսկ կոնկրետ մի խմբի մասով, որը մեր մարզի Ոսկեհասկի զորամասից էր տեղափոխվել, ներկայացրին, որ իրենց պլանավորում են իջեցնել դիրքերից, որովհետև կոնտակտի հետ կապված խնդիրներ կան: Ունեցել են պայմանավորվածություն, որ ռուսների ուղեկցությամբ գնան իջեցնեն նրանց»,- մանրամասնեց մարզպետը:

Գիշերը, երբ հետ է եկել Գյումրի, մարզի համայնքապետներից զանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական կողմը տեսանյութ է տարածում գերեվարված նոր զինվորների մասին և Ոսկեհասկի զորամասի զինվորականներից շատերին հարազատները ճանաչել են։ 

«Արդեն կեսգիշերին հանդիպումներ եմ ունեցել և այսօր էլ շարունակում եմ հանդիպել այդ զինվորականների ծնողների հետ, նրանք նաև կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որ անմիջապես իրենք էլ կարողանան զանգել ճշտել: Պաշտոնական տեղեկատվություն չունենք, հստակեցված չէ այդ զորախմբի կարգավիճակն այս պահին: Միայն մեկ ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ գերի վերցվելու ընթացքում փոխհրաձգություն չի եղել»,- ասաց Պետրոսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին