Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության ձայնագրությունը ՀՔԾ-ին տրամադրելու լուրը ՀՔԾ-ն հերքում է

16 Դեկտեմբեր, 2020 13:12
Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության ձայնագրությունը ՀՔԾ-ին տրամադրելու լուրը ՀՔԾ-ն հերքում է

Նախօրեին «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվեց տեղեկատվություն, թեՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել են Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները, և, «Փաստինֆո»-ի բնորոշմամբ, դրա արդյունքում «վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում»։

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ լրատվական կայքում հրապարակված վերը նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին` Մովսես Հակոբյանի հարցաքննության ընթացքում, նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը, նախաքննական մարմինը նրանից պահանջել է այն, սակայն Մ. Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել նման ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ ըստ էության խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ, ինչը վարույթն իրականացնող մարմնին զրկել է հիշյալ ձայնագրությունն առավել վաղ փուլում հայտնաբերելու և առգրավելու հնարավորությունից:

Այսպիսով, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շրջանառումից և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս այսուհետ նախապես դիմել և ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները, քանի որ նման գործելաոճը «անելանելի» վիճակի մեջ է դնում ոչ թե նախաքննական մարմնին, այլ առաջին հերթին` հենց տվյալ լրատվամիջոցին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին