Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Վազգեն Մանուկյանն արդեն իր երկու քայլերով պառակտում մտցրել է հասարակության մեջ. «Ժողովուրդ»

16 Դեկտեմբեր, 2020 08:29
Վազգեն Մանուկյանն արդեն իր երկու քայլերով պառակտում մտցրել է հասարակության մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տարիներ շարունակ քաղաքական ներկապնակը գունազարդել են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք տարբերակված մոտեցում են ցույց տվել երեւույթներին եւ անհատներին` մշտապես հասարակությանը, դերակատար ուժերին ու գործիչներին բաժանելով մերոնքի եւ ձերոնքի: Հիմա իրավիճակն ավելի է սրվել. Իշխանությունն իր հերթին է մերոնք ու ձերոնքի բաժանում անում, ընդդիմությունն` իր:

Յուրաքանչյուր կողմ իրավիճակը սրում է, ինչպես կարող է: Ընդ որում, մամուլի նկատմամբ եւս բեւեռացումը ակներեւ է. էլի դաշտը մերոնքով ու ձերոնքով է հագեցել: Օրինակ` «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ հանդիպել է հայաստանյան մեկ տասնյակից ավելի լրատվական կայքերի խմբագիրների հետ: Մարդ, որ հավակնում է դառնալ միասնական վարչապետի թեկնածու, մեր երկիրը դուրս բերել ճահճից, մեկ տարուց ընտրություն կազմակերպել, քննադատում է գործող իշխանությանը` տարբերակված մոտեցման համար, ընտրովի լրատվամիջոցների հետ է հանդիպել: «Մեզ հանրային համերաշխություն է պետք». տողերի հեղինակը, օրինակ, ArmLur.am լրատվական կայքին, «Ժողովուրդ» օրաթերթին չի հրավիրել հանդիպման:

Փորձեցինք, իհարկե, պարզել պատճառները, Վազգեն Մանուկյանի լրատվության հարցերի պատասխանատու Անի Գասպարյանն ասաց, թե դիտավորություն չկա, բայց եւ անհասկանալի մնաց՝ ինչ սկզբունքով են ընտրվել համայն ժողովրդի վարչապետի թեկնածուի հետ հանդիպման գնացած լրատվամիջոցները: Իհարկե, առիթներ դեռ կլինեն Վազգեն Մանուկյանին հանդիպելու, իրեն ոչ դուրեկան հարցեր հնչեցնելու եւ պատասխանները ստանալու համար, բայց, ամեն դեպքում, պետք է այսօրվանից արձանագրել, որ իրեն համերաշխության ու միասնականության սիմվոլ հռչակող մարդն արդեն իր երկու քայլով պառակտում մտցրել է հասարակության մեջ. մեկ, որ ընտրովի լրատվամիջոցների հետ է շփվում, երկրորդ` համերաշխությունից խոսելով հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը չգնաց, «զոռով կհանենք»: Իսկ ինչո՞վ է Վազգեն Մանուկյանը տարբերվում գործողից, որի դեմ շարժում է ձեւավորվել, եւ նախկիններից, որոնց հասարակությունն արդեն մերժել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին