Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և Ուկրաինան ԱԹՍ-ների և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր են կնքել

15 Դեկտեմբեր, 2020 20:14
Թուրքիան և Ուկրաինան ԱԹՍ-ների և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր են կնքել

Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տառանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին