Կարևոր իրադարձություններ

Սերոժ Ղարիբյանին ապօրինի հրամաններ չեն տրվել․ ոստիկանությունն ավարտել է ծառայողական քննությունը

15 Դեկտեմբեր, 2020 19:55
Սերոժ Ղարիբյանին ապօրինի հրամաններ չեն տրվել․ ոստիկանությունն ավարտել է ծառայողական քննությունը

ՀՀ ոստիկանությունն ավարտել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի եյսբուքյան գրառման կապակցությամբ իրականացված  ծառայողական քննությունը:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու և ղեկավարների կողմից ապօրինի հրամաններ տալու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն։

Պարզվել է, որ ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի անմիջական կամ ուղղակի ղեկավարները նրան կամ այլ ծառայողի ապօրինի հրամաններ, ցուցումներ կամ հանձնարարականներ չեն տվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»,-ասված է ոստիկանության հրապարակման մեջ։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Սերգեյ Ղարիբյանը ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, մեղադրյալ Նորայր Փանոսյանի քրոջ որդին է:

 
 

Լրահոս

Դիտել ավելին