Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

2020 թվականին հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումների թիվն աճել է․ ՊԵԿ

15 Դեկտեմբեր, 2020 11:53
2020 թվականին հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումների թիվն աճել է․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ:

ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսոկղության վարչության պետ Կարեն Թամազյանը նշել է, որ բողոքարկման հանձնաժողովում որոշումները կայացվում են բազմակողմանի քննման արդյունքում։ «Հանձնաժողովը բացի ֆորմալ առումով որոշումների կայացումից նույնիսկ մերժումների դեպքում փորձում է հարկ վճարողներին բացատրել իրենց խնդիրները», -ասել է
Թամազյանը։

2020 թվականի նիստերի արդյունքները ցույց են տալիս, որ ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները և, հետևաբար, աճել է ՊԵԿ-ի հանդեպ վստահությունը։ Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք, ինչը 42 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 70 բողոք բավարարվել մասնակի, կարճվել է 422-ը, մերժվել 682 բողոք, իսկ 4 բողոքի դեպքում կասեցվել է վարույթը։

Լրահոս

Դիտել ավելին