Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Լավրովը դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

15 Դեկտեմբեր, 2020 10:20
Սերգեյ Լավրովը դատապարտել է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառումը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով միջազգային իրավունքի հանդեպ արհամարհանքի դրսևորում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է  է ТАСС  գործակալությունը։

«Սա, իհարկե, միջազգային իրավունքի նկատմամբ ամբարտավան վերաբերմունքի հերթական դրսեւորումն է, անօրինական, միակողմանի հարկադրանքի միջոցների դրսեւորում, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է երկար տարիներ` արդեն տասնամյակներ, աջ ու ձախ: Եվ, իհարկե, սա չի ավելացնում, կարծում եմ, միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների՝ որպես աշխատանքի միջազգային բաժանման, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պատասխանատու մասնակցի հեղինակությունը»,- ասել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին