Կարևոր իրադարձություններ

Թուրքական վտանգ. Արարատյան դաշտը կարող է մնալ առանց ոռոգման ջրի. «Ժամանակ»

15 Դեկտեմբեր, 2020 08:29
Թուրքական վտանգ. Արարատյան դաշտը կարող է մնալ առանց ոռոգման ջրի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմ է մղում ոչ միայն Արցախում: Թուրքիան Հայաստանին ենթարկում է ջրազրկման, որի ակնհայտ դրսևորումը Ախուրյանի ջրամբարի դատարկ լինելն է:

Անցյալ տարվա համեմատ ջրամբարում այս տարի 100 մլն խորանարդ մետրից պակաս ջուր կա, և դրա պատճառն այն է, որ ջրամբարը սնող գետերի վրա Թուրքիայում կառուցվել են նոր ջրամբարներ: Եթե կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի, մյուս տարի Արարատյան դաշտը կմնա առանց ոռոգման ջրի, որի հետևանքները աղետալի կլինեն ամբողջ Հայաստանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին