Կարևոր իրադարձություններ

Ամանորի, Սուրբ Ծննդյան ծախսերը հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին. Արամ Ա-ի կոչը

14 Դեկտեմբեր, 2020 20:56
Հեղինակ՝ Արամ Ա կաթողիկոս
Ամանորի, Սուրբ Ծննդյան ծախսերը հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին. Արամ Ա-ի կոչը
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ կորոնավիրուսի և տնտնեսական դժվարությունների պայմաններում է այս տարի ամբողջ մարդկությունը պատրաստվում Ամանորին: Նշվում է, որ հիշյալ տագնապներին զուգահեռ Արցախի պատերազմի հետևանքով առաջացած ցնցումը ահավոր է հայ ժողովրդի ու հատկապես արցախցիների համար:

Վեհափառ Հայրապետը կոչ է անում  Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։ Այդ նպատակի համար կաթողիկոսարանը բացել է հատուկ հաշվի համար:

Account:        W-502039.005

Beneficiary:   Armenian Catholicosate of Cilicia

Iban:               CH93 08755 0502 0390 0500

Bank:              Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73

Swift:              PICTCHGG

Reference:      Fund for the Needy Children of Artsakh

Գոյացած գումարը կաթողիկոսարանի միջոցով կփոխանցվի Արցախի կարիքավոր մանուկներին: Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակել է «Արցախի Տարի»: Հիշյալ ծրագիրն առաջին գործնական քայլը կլինի Արցախի վերականգնման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին