Կարևոր իրադարձություններ

Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել. Mediaport

13 Դեկտեմբեր, 2020 22:16
Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել. Mediaport

Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ փոխհրաձգություն է եղել. թշնամին 10 ժամ ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար: Այդ մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 19:30-ի շրջանում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի, Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, Կապանի պաշտպանական դիրքերի վրա [օդանավակայանի ճանապարհ տանող հատվածն է]: Կապանում հայտարարվել է № 1 դրություն, հակառակորդը կես ժամ անդադար կրակել է: 

Թշնամին 40 րոպե առաջ դադարեցրել է կրակը՝ հայկական կողմին 10 ժամ ժամանակ տալով պաշպանական դիրքերը թողնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին