Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է գերիների փոխանակման գործընթացում առաջընթացի լուրջ հնարավորության մասին

13 Դեկտեմբեր, 2020 21:55
Նիկոլ Փաշինյանը հայտնել է գերիների փոխանակման գործընթացում առաջընթացի լուրջ հնարավորության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։ 

Վարչապետը Անվտանգության խորհրդի նիստում շատ կարևոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։

«Այստեղ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կցանկանար նաև Անվտանգության խորհրդին և  խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ կան այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել:

 

Լրահոս

Դիտել ավելին