Կարևոր իրադարձություններ

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մոտեցրել Հին Թաղերի ու Խծաբերդի մոտ ընթացող մարտական գործողությունների գոտուն. WarGonzo

12 Դեկտեմբեր, 2020 21:27
Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մոտեցրել Հին Թաղերի ու Խծաբերդի մոտ ընթացող մարտական գործողությունների գոտուն. WarGonzo

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մոտեցրել Հին Թաղերի ու Խծաբերդի մոտ ընթացող մարտական գործողությունների գոտուն: Այս մասին հայտնում է Wargonzo-ն նախագիծը՝ հղում անելով իրենց աղբյուրներին:

«Wargonzo նախագծի տվյալներով՝ Հադրութի երեք գյուղերին, որոնք այժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ ՝ Խին Թահերը, Խծավենդն ու Կիրսավանը, մոտեցել են Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկա:

Ադրբեջանցի զինվորականները սկզբնապես փորձել են գյուղերը վերցնել հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը:

Սակայն երեկոյան կողմ հակառակորդը սկսել է նոր գրոհ նախապատրաստել. ռազմական բախումների գոտուն են մոտեցվել տանկերն ու հրետանին։

Դատելով ամենից՝ գիշերը թեժ է լինելու։ Բոլոր գյուղերը շարունակում են մնալ Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ։ Հույսը խաղաղապահներն են»,- ասված է Wargonzo-ի տարածած հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին