Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը չի բացառել Ղարաբաղի հարցով նոր ծրագրերի մշակումը

12 Դեկտեմբեր, 2020 20:15
ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը չի բացառել Ղարաբաղի հարցով նոր ծրագրերի մշակումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին չի բացառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ծրագրերի մշակումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք հասկանում ենք տեղի ունեցող իրադարձությունների նոր օրակարգը։ Ինչպես արդեն նշել եք, տարածաշրջանում կայունության ստեղծման համար նոր իրավիճակ է ստեղծվել։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, ապա դա կախված կլինի ձեզանից։ Այո, դրա համար լավ նախադեպ կա։ Մենք անցումային փուլում ենք, հնարավոր է նոր ծրագրերի կազմումը», - ասել է Վիսկոնտին ։

Համանախագահներն այսօր Բաքվում են, իսկ վաղը նախատեսում են ժամանել Երևան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին