Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի իրավունքը պատկանում է միայն Հայաստանին ու Ադրբեջանին և այդ իսկ պատճառով Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արդեն մտածել այդ մասին պետք չէ, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը»
Նա ընդգծել է, որ հիմա կարևորագույն խնդիրներից է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան: