Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել.Ռուսլան Իսրայելյանը հաստատում է

12 Դեկտեմբեր, 2020 11:44
Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել.Ռուսլան Իսրայելյանը հաստատում է

Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:

Հիշեցնենք, երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է:

 

Ձայնագրության խոսակցությունը ներկայացնում ենք ստորև։ Ուշադրություն, տեքստում կան հայհոյանքներ (18+)

«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ռուսլան Իսրայելյանի այս հեռախոսազրույցն, ըստ ամենայնի, կայացել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտից պաշտոնապես հայտարարեցին, որ Շուշին ընկել է։ Կից ներկայացնում եմ զրույցի սղագրությունը՝ առանց մեկնաբանությունների․ դրանք ավելորդ են։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չի իլա̈լ պեցո̈ւր ծելեվիզրավ ասած (նկատի ունի, որ Շուշին ընկել է – Է․Է․)։ Մարդիկ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռեվը շո̈ւտ վընն անին ժամերի ընթացքում, խրեգ քաղաքական պեների մեջ ընգնին… Կենումն թորքերը Ստեփանակերտը յօր օնին… Էս անգյունի յիրա ծիգըն տամ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ եթե ընդեղան ո̈ւրանք քեզ խանգարումըն, ընդեղ փորձինք լուծինք հարցը։ Սրանց լա̈վը ք*նեմ, եթե Ղարաբաղը կօզիք, քինանք, կտորինք լոխճին ընդեղ Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ըսեցիք՝ «արյա՛, ա՛ բ*զի տղեք, եթե կյանք դեղ, կիլանընք լոխ կտորինք՝ նիկոլ-միկոլ, կնգանավ, մնգանավ»։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահիմ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չըն ղարկում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ —Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․) էն ա տեռտակ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը հի՞նչ ա ասում։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ավը վեր շոռ տա, քմակավը նի մտնին։ Հի՞նչ։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ումը էննա իլա̈լ մարդ օնինք դեղ։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — … Էննընք դիտարկումընք լոխ…

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … էրկու մարդ օնին, էրկու մարդավ պոստ պահել ա ինում, քանի՞ մարդըն։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ, մհենգ արտիլերյին կռեվ ա։ Կարեւորը տսնաս՝ շտղավըն կյամ, տինիս, վեր թակիս, սօր պեխոտավ պեն պահելը տիժեր ա։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, տռնըլան չի, տիյընք ըրալ, վեր հսալ ա Շուշի։ Մինչեւ մհենգ հըսալ ա Շուշի, շտեղընք արտիլերյի կռիվ անում։ Կռեվ ընելավ եկալըն, հսալ Շուշի։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե էն ո̈ւրգոնեն զանգ ում տամ՝ ասեմ զաստավավը կալոնա ա պիցրանում, հլո̈րվում բիդի Զառիսլու, քյամըն պիցրանում Շուշի։ Արտիլերյան սուս ըրած։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա դե քառասուն հետ ասումըս, ես էլ ասում ում՝ կա վեչ լի, պրծած ա, պրծած ա։ Վեչ արտիլերիան ա կարում գործ անի, վեչ էլ… Ես հի՞նչ անիմ մերը ք*նածը։ Թողիմ Ստեփանակերտը նի մտնին, պրծնի, ասին «պա՜հ»։ Պա խե ասա՞լ չըք, մունք ոգեւորված, սաղ ազգը էն ա ոգեւորված՝ Շուշին յօրընք օնում։ Հանցա մայիսի 8-ը ինի 92 թվին։

ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — Կիրու մեր, տի պեն չկա։

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Կառաչո եթե տսնաս քեզ խանգարումըն, ասե… ես էննում տիյեր։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լյավ, դավայ։ Լյավ, ըսըլանում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին