Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արարատ գյուղում

12 Դեկտեմբեր, 2020 00:16
Հրդեհ Արարատ գյուղում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19:50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արարատ գյուղի Րաֆֆու փողոցի տներից մեկում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է ժամը 20:19-ին, մեկուսացվել՝ 20:41-ին: Այրվել են տան նախամուտքում գտնվող տեխնիկա, գույք, կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 8 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին