Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    6,81
    7,07

Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանն Արցախում ընդունել է Լիոնի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին

11 Դեկտեմբեր, 2020 22:55
Մանե Թանդիլյանն Արցախում ընդունել է Լիոնի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանիսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին, որին ուղեկցել է ֆրանսիացի բժիշկ Խելիլ Էտուն: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Ողջունելով նրանց՝ Մանե Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ պատերազմից հետո Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտներում առկա է մասնագիտական փորձառության և ներուժի կարիք: Այդ առումով ողջունելի են նման  օժանդակություններն ու աջակցությունները՝ հատկապես կարողությունների, հմտությունների և տրամադրվածության առումով:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով նախարարին  հանդիպման համար, նշել են, որ նպատակ ունեն հստակեցնելու արցախցիներին հուզող  սոցիալական և առողջապահական խնդիրների ընդհանուր նկարագիրը՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո կազմակերպելով նման օգնությունների տրամադրումը՝ արցախցիների ֆիզիկական և հոգեբանական վիճակի բարելավման նպատակով:

Այնուհետև  կողմերը  քննարկել  են հնարավոր համագործակցության ոլորտները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում գործնականում կիրառել առարկայական ծրագրերի իրականացման եղանակները:

Լրահոս

Դիտել ավելին