Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են. շուրջ 500 շահառու ապահովվել է կապույտ վառելիքով: Այդ մասին հայտնել է Արմավիրի մարզպետարանը։
Գազաֆիկացումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմել է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար է անցկացվել, հենասյուներ և բաշխիչ կետ է տեղադրվել:
Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է շահառուների բնակկոմունալ պայմանները, այն կնպաստի նաև ջերմոցային տնտեսությունների և նորակառույց բնակարանների ավելաացմանը: