Կարևոր իրադարձություններ

Ճամբարակի քաղաքապետին կասկածում են զինծառայողների օգնությունը վաճառելու մեջ. «Ժամանակ»

11 Դեկտեմբեր, 2020 08:58
Ճամբարակի քաղաքապետին կասկածում են զինծառայողների օգնությունը վաճառելու մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խուլիգանության մեջ մեղադրվող, նախկինում ընտրողի քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանին համաքաղաքացիները մեղադրում են փախստական դարձած արցախցիների և զինծառայողների համար համայնք ուղարկված հումանիտար օգնությունը իր ընկերոջ խանութում վաճառելու մեջ:

Ճամբարակցիները վստահեցնում են, որ օգնության մի չնչին մասն է տեղ հասնում, իսկ մեծ մասը այդ թվում՝ ծխախոտ, ձմեռային ծածկոցներ, մթերք, պահվում է ինչ-որ նկուղներում և վաճառվում: Ադամյանը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով. «Ես մի հայ մարդ չեմ պատկերացնում, որ կարող է նման բան անել։ Ով էլ ասում է, թող գա ու էդ օգնությունը տանի իր տուն պահի»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին