Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի. «Հրապարակ»

11 Դեկտեմբեր, 2020 08:01
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` այս տարվա օգոստոսին վերընտրված նախագահ Գևորգ Մուրադյանն ազատման դիմում է գրել և ներկայացրել ՀՀ կառավարություն։ Գ. Մուրադյանի դիմումն արդեն մակագրվել է։

Մեր տեղեկություններով՝ հրաժարականի պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ է ընկել և ինքն է դիմում գրել։

Մենք կապ հաստատեցինք Գևորգ Մուրադյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ասաց, որ դիմում գրել է. «Լուրը ճիշտ ա, ամսի 16-ից, թե 15-ից դիմումը գրված ա, բայց չեմ ուզում մեկնաբանել»:

Ինչ վերաբերում է Մենուա Սողոմոնյանի կողմից դատարանում վիճարկմանը, Մուրադյանն ասաց, որ ինքը Մ. Սողոմոնյանի հետ կապ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին