Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրել է 92 մլն եվրո

10 Դեկտեմբեր, 2020 21:38
ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրել է 92 մլն եվրո

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակում People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված քննարկմանը։

Հանդիպման ընթացքում տարածաշրջանային ծրագրի կողմից ֆինանսավորում ստացած և խոցելի խմբերի համար համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով Հայաստանում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 11 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքները։

Ողջույնի խոսքում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը ներկայացրել է ՔՈՎԻԴ 19-ի դեմ պայքարի նպատակով Եվրոպական միության տրամադրած աջակցությունը Հայաստանին՝ մատնանշելով, որ համավարակի ազդեցությունը մեղմելու գործում ԵՄ-ն հատկապես կարևորում է քաղաքացիական հասարակության դերը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանին Եվրոպական միության օժանդակությունը ներառել է 92 մլն եվրո աջակցության փաթեթ՝ տրամադրելով միջոցներ առողջապահության համակարգին, պետական և ոչ կառավարական կառույցների կողմից իրականացվող միջոցառումների և ՔՀԿ-ների կողմից իրականացված արագ արձագանքման ծրագրերի համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին