Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները մեզ օգտագործում էին որպես «թնդանոթի միս» ԼՂ-ում․ սիրիացի վարձկանները՝ BBC-ին

10 Դեկտեմբեր, 2020 18:34
Ադրբեջանցիները մեզ օգտագործում էին որպես «թնդանոթի միս» ԼՂ-ում․ սիրիացի վարձկանները՝ BBC-ին

Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է սիրիացի վարձկանը:

Նրա խոսքով` առաջնագծում եղել են մոտ 30 հոգով, երբ 50 մետր քայլելուց հետո իրենց կողքին հրթիռ է ընկել:

«Անդադար կրակահերթը տևեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները դար էին թվում: Այդ ժամանակ ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան»,- ասել է նա:

Լրագրողի հետ զրույցում վարձկանները նշել են, որ մահն ամենուր էր և իրենք օգտագործվում էին, որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին