Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522,5
    527

  • EUR

    626,5
    638,5

  • RUB

    7,01
    7,23

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին

10 Դեկտեմբեր, 2020 15:17
Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր անվտանգությանը արգելել է զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Լրագրոգղի այն հարցին թե ինչպես է, որ երբ որ այս իշխանությունը գալիս էր իշխանության, ԱԺ-ի դարպասները բացվել էին, իսկ հիմա՝ փակ են:

«Դուք տեղյա՞կ եք այս մասին, որ ԱԺ նախագահին, ով ուշագնաց վիճակում է եղել, ասել են եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,- նշել է ԱԺ փոխնախագահը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, սակայն Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել:

Լրահոս

Դիտել ավելին