Կարևոր իրադարձություններ

Տնտեսությունը շատ արագ պետք է ոտքի հանենք․ «Հայաստանի Հանրապետություն»

10 Դեկտեմբեր, 2020 08:37
Տնտեսությունը շատ արագ պետք է ոտքի հանենք․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից մշտադիտարկում էր արել՝ ալյուրի եւ հավի ձվի գնաճի պատճառներն ուսումնասիրելով: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից փորձեցինք ճշտել ուսումնասիրման տիրույթն ու գնաճի հիմնավորվածությունը: Նաեւ՝ թե այդչափ թանկացումը համարժե՞ք է ձեռքբերման գներին, այլ կերպ՝ գնահատվե՞լ է այդ ցանցերի շահութաբերության մակարդակը տվյալ ապրանքի իրացման մասով:

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան՝ զրուցակիցը հավաստեց, որ այո՛, այդ շահութաբերության մակարդակը գնահատվել է, եւ համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ընկերությունները պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումը այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, եւ առեւտրային ցանցերում, օրինակ, ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռք բերման գների բարձրացմամբ»։

Մեկ այլ հարց. իսկ հանձնաժողովը միայն արտադրությամբ զբաղվող  խոշոր տնտեսվարողների՞ց է տեղեկություն պահանջել: Պարզվում է՝  ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ից էլ է տեղեկություն ստացել:

Ինչ վերաբերում է հավկիթի թանկացմանը: Երեկվա մեր դիտարկումը ցույց է տվել, որ Երեւանի խոշոր առեւտրային ցանցերում տնական 1 հավկիթն արժե 98-100 դրամ: «Արաքսի» 1-ին կարգի հավկիթը հատավաճառով արժե 69-72 դրամ, 6 հատանոց տուփովը՝ դարձյալ 1-ին կարգ, արժե 440-465 դրամ: «Էկո»-ի 1-ին կարգի 6 հատանոց տուփն արժե 510-520 դրամ: Դեկտեմբերի 1-ից մինչեւ երեկ հավկիթը միջինը թանկացել է 3-5 դրամով հատավաճառի հաշվով…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին