Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող

09 Դեկտեմբեր, 2020 21:05
Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը։

«Դեկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է մահապատժի վերացման հարցով ԵԽԽՎ գլխավոր զեկուցող»,- ասված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին