Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին

09 Դեկտեմբեր, 2020 18:48
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին

Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով՝ Նիդերլանդների խորհրդարանի կայքէջին:

Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդևինդի, Օմցիխտի և Բիսխոպի համատեղ մշակված բանաձևում նշված է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման եւ կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին